2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստանում գտել են չմակնշված հավկիթներ ներմուծողին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ հայաստանյան շուկայում հայտնված չմակնշված հավկիթները երկիր են ներմուծվել «Աշոցք» ընկերության կողմից: Հիշեցնենք, որ երեկ Ծառայությունը հայտնել էր չմակնշված ձվերի խմբաքանակի մասին և հորդորել էր բնակիչներին չգնել նման հավկիթներ:

Այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և վաճառքից հանելու ուղղությամբ: