2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սուրեն Զոլյանը խախտումների մասին ակտի քննարկմանը հրավիրել է Արմեն Աշոտյանին

Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ն ապրիլի 17-ին կհրավիրի ընդլայնված գիտական խորհրդի արտահերթ նիստ, որում նախատեսվում է քննարկել ՀՀ ԿԳ նախարարության կողմից կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը:

Ինչպես հայտնում են Համալսարանից, նիստին հրավիրված են նաև նախարար Արմեն Աշոտյանը և վերջինիս հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները: