Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը կսկսեն վաճառել վաղվանից
Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերը վաճառվելու են վաղվանից, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Տոմսերը կարելի է ձեռք բերել, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Գյումրիում և Վանաձորում տոմսերը հնարավոր է գնել «Հայ Մամուլի» կրպակներից:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ