2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կովկասցիները պահանջում են պատժել լրագրողին «ռուսի դեմքին հասցնելու» մասին հայտարարության համար

«Լուրերի ռուսաստանյան ծառայություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն կարող է ազգամիջյան ատելություն սերմանելու գործով քրեական պատասխանատվության ենթարկվել ռադիոկայանի եթերում մի շարք վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: Խոսելով այն մասին, որ մոսկվացիներին անհրաժեշտ է սովորել գոհացնել Կովկասյան հանրապետություններից ժամանած մարդկանց, որպեսզի վերջիններին չնեղացնեն իրենց վարքով, լրագրողն այսկերպ վիրավորել է կովկասցի երիտասարդությանը, բողոքում են ռադիոկայանին ուղղված նամակի հեղինակները: Նման արձագանքը «զարմացրել» է Դորենկոյին:

Քննչական հանձնաժողով դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Լեռների զավակներ» Համառուսաստանյան կովկասյան երիտասարդություն կազմակերպությունը:  Դորենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու դիմումի տակ ստորագրել է 35 մարդ, այդ թվում՝ Դաղստանի երիտասարդների ասոցիացիան:

Դիմումի համար հիմք է հանդիսացել օգոստոսի 16-ին «Վերելք» ծրագրի հերթական թողարկումը, որի ընթացքում Դորենկոն, դիմողների կարծիքով, վիրավորական արտահայտություններ է արել կովկասցիների հասցեին: «Դաղստանցին չի կարող չուզենալ ռուսի դեմքին հագցնել, որովհետև նա իր առջև ստոր արարած է տեսնում.. Կովկասցիներ... Մենք նրանց ցավ ենք պատճառում... Մեզ նայելով՝ նրանք մտածում են. «Ինչի՞ պիտի  նայեմ էս տականքներին ու պոռնիկներին»,- ասել էր Դորենկոն:

«Կենտրոնական Ռուսաստանի բնակիչներին, մասնավորապես, մոսկվացիներին, նորեկները պետք է բացատրեն, ինչպես է ավելի ճիշտ վարվել, որպեսզի իրենց պահվածքով չնեղացնեն: Օրինակ, ինչպես ճիշտ հրամցնել երիկամը դաշույնի հարված ստանալու համար»,- հայտարարել էր Դորենկոն: