2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՏՄՊՊՀ նախագահը Սերժ Սարգսյանից թիկնազո՞ր է խնդրել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Թե Շաբոյանի որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով», - նշում է թերթը: