Քլինթոնը հեռանալու է. Օբամայի հետ դեռ չի խոսել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հրաժարական է տալու զբաղեցրած պաշտոնից ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
Այս մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Ես պատրաստվում է հեռանալ նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո, դա է իմ ծրագիրը», - հայտարարել է Քլինթոնը:
Պետքարտուղարն ասել է նաև, որ առայժմ հնարավորություն չի ունեցել զրուցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, քանի որ վերջինս զբաղված է նախընտրական արշավով:
«Հույս ունեմ՝ շուտով մենք կքննարկենք գործերի հանձնման հետ կապված մանրամասները», - նշել է Քլինթոնը:
Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և կշարունակի գլխավորել ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունը, եթե Օբաման վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: