2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Արտաշատյան» ջրատարում գտնված դին թլպատված է եղել

Նոյեմբերի 7-ին Ջրաշեն գյուղի տարածքով անցնող «Արտաշատյան» ջրատարում հայտնաբերված տղամարդու գլխատված դին թլպատված է եղել, հաղորդում է  «Ժողովուրդ» օրաթերթը:

Դին կիսամերկ Էր՝ միայն վարտիքով, գլխատված, որովայնը երկայնքով կտրված, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով: