2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Կոնգրեսը կշարունակի քննարկել քաղաքական իրավիճակը. ԲՀԿ-ի հայտարարության արձագանքը

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը` նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին:

Նիստից հետո քաղխորհրդի լիազորմամբ ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է. «Քննարկումները ստեղծված նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ շարունակվում են: Դրանք ամնփոփելուց հետո Կոնգրեսը կհայտնի իր դիրքորոշումը»: