Գործադիրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցման համար հող է հատկացրել
ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտա 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Գործադիրը սահմանել է, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես հայ անվանի երգահան, երաժշտագետ Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։