2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Երվանդ Մանարյանը չի անդամակցելու ՀԱԿ կուսակցությանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի և կինոյի դերասան Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Այս մասին վարպետը հայտարարել է երեկ` «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում:

«Ես ընդհանրապես որևէ կուսակցության չեմ անդամագրվել և մտադիր չեմ կուսակցական դառնալու, ոչ մի»,- հայտարարել է նա:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այդ կուսակցության ստեղծմանը` Հայ ազգային կոնգրես դաշինքի հենքի վրա, Երվանդ Մանարյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ էդ-տեղ ինչ-որ շփոթություն կա, որը գուցե թե չարժեր: Կամ գոնե նույն անունը չպիտի կրեր, որովհետև դա մի քիչ սպեկուլյատիվ երանգ է տալիս այդ իրողությանը»: