2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Պարույր Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված ծրագրեր չունի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված ծրագրեր չունի: Նրա խոսքով՝  «ընդհանուր Հայաստանի հետ կապված ծրագրեր» կան, որոնք առայժմ պահում են իրենց համար: Այս մասին Հայրիկյանն ասել է՝ պատասխանելով  Epress.am-ի այն հարցին՝ արդյո՞ք ինքը կամ իր համակիրները պատրաստվում են այցելել մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին:

Հայրիկյանը նաև նշել է, որ այս պահին ինքը դեռևս գտնվում է հիվանդանոցում ու փորձում է ապաքինվել:

«Բուժման նախնական փուլում եմ ու լավ եմ զգում՝ նայած երբ: Դեռ իսկական բուժում չեն սկսել, թեև բուժման փուլ անցնում եմ, սակայն դեռ ապաքինում չի սկսվել», -եզրափակել է Հայրիկյանը: