Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներ կան
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածների անունները: