2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Պետք է դուրս գալ մտքից, որ կուսակցություններն ուրիշ ազգեր են». Արտո Թունջբոյաջյան

Պետք է դուրս գալ մտքից, որ հայաստանյան կուսակցություններն ուրիշ ազգեր են. Կարևորն այն է, թե ովքեր են ուզում լավ բան անել ազգի համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Armenian Navy Band երաժշտական խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը:

«Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Օքեյ, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞` էս մոմենտն է: Ճշմարտություն կա՞` էս մոմենտն է: Սեր կա՞` էս մոմենտն է: Ընդհանուր հնարավորություն կա, բայց մի ձևով չեն ուզում աշխատել»,- ասել է Թունջբոյաջյանը:

Երաժիշտը նշել է, որ այն մարդկանց կողքին է, ովքեր ուզում են ազգի համար լավ բան անել:

«Հիմա էն մոմենտն է, որ բոլորը պետք է հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով, որովհետև էս ձևով չի կարող շարունակվել: Հիմա ի՞նչ պիտի ասես երիտասարդին` դուրսն ամեն ինչ լա՞վ է, թե՞ մնա էս երկրում և ստրուկ դարձիր…», - նշել է Թունջբոյաջյանը։

Լուսանկարը՝ www.rockpaperscissors.biz