2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Իշխանությունները «հանում» են ընտրություններին ծախսած փողը. Արամ Մանուկյանը՝ գազի գնի մասին

Գազի գնի թանկացումն ընտրությունների ընթացքում ժողովրդի վերցրած փողի պաստախանն է: Այս մասին այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Այն մարդիկ, ովքեր փող վերցրին ու իրենց ասելով՝ «մի քիչ կոպեկ փախցրին», հարյուրապատիկ են տանջվելու ու չեն մարսելու այդ այլանդակությունը՝ կաշառքը: Եվ փող տվողը և վերցնողը չեն մարսելու այդ համատեղ արված հանցագործությունը: Փող բաժանելը խուժանի և իշխանության միասնության արդյունքն է», - ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկին ընտրությունում խուժանն էր օգնում իշխանությանը, ապա այս անգամ իշխանությունը խուժանի հետ համատեղ, կպած, սերտաճած իշխանությունը կերան:

«Տոկոսներ ավելացնելով ամենևին չի նշանակում, թե իշխանությունն ուժեղացել է, իշխանությունն հանցագործացվել է, խուժանացվել է, իշխանությունն իջել է խուժանի մակարդակի: Ոչ մեկը թող չկասկածի, որ գազի գնի թանկացումը  այդ խուժանության շարունակությունը չէ: Նրանք ընդամենը պետք է այդ գումարները տասնապատիկ, հարյուրապատիկ պետք է «հանեն», ինչը ծախսել են ընտրությունների ժամանակ», - ասել է ՀԱԿ փոխնախագահը:

Ըստ նրա՝ մեր ժողովուրդը այսքան պարզ, էլեմենտար բանը չի հասկանում՝ «ուտում է 10 հազար դրամանոց հատիկը, պատժվում է 100 հազարներով»:

«Պատժվում է ոչ միայն ինքը, այլ այն մարդը, ով փող չի վերցրել, արդարը», -ասել է Մանուկյանը: