2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Եթե Փակ շուկայի հարցը չլուծվի... Մշակույթի նախարարը՝ խնդիր մասին

Այն, ինչ-որ կատարվել է Փակ շուկայում, պետք է ապամոնտաժվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա խնդրել է իրեն դիմել միայն  հարցերով, որոնց համար նախարարությունն է պատասխանատու:

«Բոլորն ունեն իրենց գործառույթները, մենք մեր մասով Փակ շուկայի մասին տեսակետը հայտնել ենք: Եթե մենք չկարողանանք կարգավորել այդ իրավիճակը, հարցը տեղափոխվելու է լրիվ ուրիշ դաշտ»,- ասել է Հասմիկ Պողոսյանը:

Epress.am-ի խնդրանքին՝ պարզապանել, թե, ուրիշ դաշտ ասելով, նախարարը իրավակա՞ն դաշտը նկատի ունի՝ Պողոսյանն ասել է. «Ոչ, լուծումների այլ դաշտ: Այսինքն՝ այն եղանակների, որոնք կարելի է կիրառել, այսինքն՝ ինչքանով կարելի է տնօրինել այդ շենքին, ինչքանով կարելի է ալտերնատիվ գործողություններ կատարել»:

Նախարարն ասել է, որ իր պահանջը մեկն է՝ հին կառույցի պատերի ամրակայում, սահմանված հատվածի ապամոնտաժում, կառուցվող շենքի նախագծի ներկայացում Մշակույթի նախարարություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, սակայն «Փակ շուկայում» շինարարությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ Facebook սոցցանցի Մամիկոն Սիմոնյան օգտատիրոջ էջից