Միխայիլ Ժվանեցկին Երևանում 2 ժամանոց ծրագիր կներկայացնի
Հունիսի 15-ին՝ ժամը 19:00, «Բեմ փրոդաքշն» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն:
Ինչպես ասված է ընկերության հաղորդագրության մեջ, ծրագիրը կրում է «120 րոպե՝ Ժվանեցկու հետ» խորագիրը: Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում: