2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոստիկանական մեքենան ֆիքսում էր ուղևորներին անվճար տեղափոխող մեքենաների համարները (ՎԻԴԵՈ)

Այսօր Երևանի կենտրոնում՝ Օպերայի շենքի մոտ գտնվող կանգառներից մեկում, ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները նկատել են կայանված ոստիկանական մեքենա, որը երկար ժամանակ մնացել է նույն վայրում:

Ակտիվիստները մոտեցել են լեյտենանտի կոչում ունեցող ոստիկանին ու հարցրել են՝ ինչու նա օրենքով սահմանված կարգով չի շրջում քաղաքով, այլ նույն տեղում կանգնած է: Ոստիկանը պատասխանել է, թե ինքը «ծառայություն է իրականացնում»:

Ակտիվիստները հետևել են մեքենային ու նկատել, որ ներսում տեղադրված տեսախցիկը ուղղված է կանգառում կայանող մեքենաների վրա: Ակտիվիստները ենթադրել են, որ այն ֆիսքում է այն մեքենաների համարները, որոնք ուղևորներին տեղափոխում են անվճար: