Աղթամարի եկեղեցում 98 տարվա ընթացքում առաջին մկրտությունը տեղի ունեցավ
Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 98 տարվա ընթացքում երեկ առաջին անգամ մկրտության է տեղի ունեցել:
Արդեն չորրորդ տարին հայերը Թուրքիայից ու ամբողջ աշխարհից այցելում են Աղթամար կղզի՝ մասնակցելու 10-րդ դարում կառուցված եկեղեցում կայանալիք պատարագին: Այս տարի, բացի պատարագից, մկրտության արարողություն է տեղի ունեցել: Թուրքիայից ու Հայաստանից վեց մարդ կնքվել է Վանա լճում:
Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, արարողությունը հսկել են շուրջ 800 անվտանգության աշխատակիցներ, իսկ կղզին ու դրա հարակից տարածքները գտնվել են ոստիկանության հսկողության տակ:
Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին լքվել էր 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Թուրքիայի իշխանությունները եկեղեցին վերակառուցել են 2005-ից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում, այնուհետև այն վերաբացել որպես թանգարան: Վանի քաղաքապետի գրասենյակի առաջարկությամբ՝ եկեղեցին 2010 թվականից սկսել է ամենամյա պատարագներ կազմակերպել: