2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կոմպոզիտորների միությունը նոր նախագահ ունի

Երեկ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը նոր նախագահ ընտրեց: 43 ձայն ստանալով՝ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արամ Սաթյանը:

Վերջինիս մրցակիցն էր 22 տարի Միության նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Ամիրխանյանը, ով 41 ձայն ստացավ:

Դեռևս շաբաթ օրը մեկնարկած համագումարը լարված մթնոլորտում էր անցնում: Արամ Սաթյանը կողմնակիցները անգործության մեջ էին մեղադրում Ռոբերտ Ամիրխանյանին, ով իր ելույթում նշեց, որ պատրաստ է հեռանալ, եթե խանգարում է Միության անդամների ծրագրերի իրականացմանը: Կիրակի համագումարի շարութնակությունը նույն ոճով էր ընթանում, երկու թեկնածուների կողմնակիցները երկար ժամանակ վիճում էին օրակարգային հարցերի շուրջ: Ընտրությունները սկսվեցին 19:00-ից հետո միայն, իսկ դրանց ավարտին Սաթյանի կողմնակիցները պահանջեցին, որպեսզի քվեները հաշվեն բոլորի ներկայությամբ: Արդյունքում 2 քվե անվավեր ճանաչվեց, իսկ Սաթյանը հաղթեց 2 ձայնի առավելությամբ:

Նշենք, որ Արամ Սաթյանը ծնվել է 1947 թվականին: Նա հայկական առաջին փոփ-օպերայի հեղինակն է՝ «Լիլիթ» ստեղծագործությունը գրվել է 1983 թվականին:

Լուսանկարը՝ www.syuniacyerkir.am