Օդի ջերմաստիճանը Երևանում անցնելու է +30-ը
Մայիսի 5-6-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը հասնելու է +33-ի։
Երևանում մայիսի 5-6-ին նույնպես են առանց տեղումների եղանակ են կանխատեսում։ Օդի ջերմաստիճանը բարձրանալու է՝ մայիսի 7-ին հասնելով +32-ի։