2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բացասական եզրակացությունից հետո էլ Թուխմանուկի հանքը շարունակում են շահագործել

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են Ապարանի Օրհուս կենտրոն, բնապահպանական մի շարք ՀԿ-ների և անկախ փորձագետների՝ ահազանգելով գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրում իրականացվող ինտենսիվ շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Օրհուս կենտրոնի հայաստանյան գրասենյակի կայքը նշում է` մելիքգյուղցիները վրդովված են այն հանգամանքով, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ֊ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման փոփոխված աշխատանքային նախագծին դեռևս 2014 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տրվել, սակայն այսօր, առանց համայնքի կարծիքը լսելու և բնակիչներին տեղեկացնելու, սկսվել են հանքի շահագործման շինարարական աշխատանքներ:

Ապարանի Օրհուս կենտրոնը նշում է, որ խնդրի հետ կապված հարցումներ է ուղղել համապատասխան կառույցներին մանրամասն տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: