Ձեր ինքնության հետ հա՞շտ եք
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից․
Մարդիկ, վիձիծե լի, զզվում են, որ «տղամարդ ա, իրան կնոջ տեղ ա դնում», կամ «կին ա, իրան տղամարդու տեղ ա դնում»: Դուք, որ
- ձեզ բարեպաշտ քրիստոնյայի տեղ եք դնում, բայց խաբում, ատում ու վառում եք աջուձախ։
- բանակից փախչում, բայց կամուֆլյաժով նկարվում ու ամբողջ օրը զինվորի կենաց եք խմում։
-հանրապետական էիք քրֆում աջուձախ, բայց ընտրություններին տասովչիկություն էիք անում ու հիմա էլ նույն «ծառայությունները» Իմ քայլին եք առաջարկում։
- հրապարակային քոմենթներում գրանտակերներին եք վերացնում, բայց երկար վիրավորված նամակներ գրում, երբ էդ գրանտի շրջանակներում հրաժարվում են ձեզ աշխատանքի ընդունել։
- հանրային բարեպաշտություն եք խաղում, բայց թեմատիկ պոռնոկայքերից դուրս չեք գալիս։
- գեյերին մանկապիղծ եք հռչակում, բայց իսկական մանկապիղծների դեմ ծպտուն չեք հանում։
- ոչ մի հմտություն ու գիտելիք չունեք, քանի որ համալսարանը դիմացի բորդյուրներին պպզած եք ավարտել, բայց մինիմում բաժնի պետի պաշտոն եք ուզում։
- հարկերից խուսափում, բայց կարգին նպաստ, թոշակ, առողջապահություն ու կրթություն եք ուզում։
....
Ձեր ինքնության հետ հա՞շտ եք։