2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին կալանավորվեց

Օգոստոսի 30-ին դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Վերջինս ՊԵԿ֊ի ներքին անվտանգության վարչության պետն էր եղել։ Երկուսն էլ մեղադրվում են առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Մի քանի օր առաջ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում և տարածքներում անցկացվող խուզարկությունների մասին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։