Իջևանի դերձակներին վտարել են Հնդկաստան
Մայիսի 15
Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի ֆաբրիկայի գործադուլ հայտարարած դերձակներն այսօրվանից հեռանում են Հայաստանից։ Արտադրամասի տնօրենը վերադարձի տոմսեր է առել նրանց համար՝ չվճարելով վերջին մեկ ամսվա աշխատավարձը։
Գերշահագործման դեմ բողոքով բանվորներին ստիպել են ընդունել այս պայմանները։ Դերձակները ոչ միայն աշխատում էին, այլև ապրում կարի արտադրամասում։ Տնօրենը սպառնացել է միակողմանի խզել աշխատանքային պայմանագիրը և վտարել տարածից բոլոր նրանց, ովքեր կընդվզեն։ Եթե նրանք շարունակեին աշխատավարձ պահանջել, կարող էին ուղղակի հայտնվել փողոցում։ 10 հոգի այսօր արդեն մեկնել է Հայաստանից, մնացած 160-ը կհեռանան առաջիկա օրերին։
Սա առաջին անգամը չէ, երբ Իջևանի ֆաբրիկայի տնօրինությունը հրապարակավ բողոքող աշխատողներին ուղղակի հետ է վերադարձնում Հնդկաստան՝ փոխարինելով նրանց միգրանտների նոր խմբաքանակով։ Քրեական գործերը նման դեպքերում կարճվում են ենթադրյալ տուժողների բացակայության հիմքով։
Մայիսի 13
Իջևանի ոստիկանները հարձակվել են հնդկաստանցի աշխատողների վրա։
Մայիսի 13-ին տնօրինության ճնշումների, անտանելի աշխատանքային և կենցաղային պայմանների դեմ բողոքող դերձակները ենթարկվել են ոստիկանական ռեյդի։ Աշխատողները տեսանյութեր են ուղարկել Epress.am-ին և ահազանգել, որ ուժայինները բռնի ուժ կիռարելով բերման են ենթարկել առնվազն 9 հոգու։ Պահանջներ կամ իրավական հիմքեր չեն ներկայացվել։
Գործադուլի մասնակիցները ենթադրում են, որ ոստիկաններն արտադրամաս են եկել տնօրենի կանչով, որպեսզի վախեցնեն իրենց և ստիպեն ընդունել ղեկավարության պայմանները։
ՆԳՆ-ից Epress.am-ին հայտնել են, որ ոստիկանները տարածք են մտել «հանրային կարգի խախտման ահազանգից հետո և բերման են ենթարկել մեկ հոգու, որը հրաժարվել է ենթարկվել պահանջներին»։
Մայիսի 12
Epress.am-ին հաջողվել է մտնել Իջևանի «կիսափակ» կարի ֆաբրիկայի տարածք, զրուցել գործադուլ հայտարարած հնդկաստանցի միգրանտների և նրանց գործատուի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հասանելի են հայերեն և անգլերեն ենթագրեր։
Գործադուլի մանրամասները՝