Լեռնային Ղարաբաղը կրակի տակ է (թարմացվող)
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և Երևանում
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և Երևանում
Ваша власть четвертая по счету, но вы - не "четвертая власть", найдите решения, скажите обществу прямым текстом, а не рожайте тексты...
Իշխանությունը դաժան թշնամիներից ու չար դաշնակիցներից բողոքելու համար չէ
Практически все постсоветские страны, напомнил Григорян, прошли этот путь, и в регионе отдельной службы внешней разведки нет только у Армении...
ԱԺ-ն ընդունել է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն․․․
"Должен сказать нечто прискорбное, но есть пункт, по которому достигнута договоренность. Этот пункт - установление - установление дипломатических...
Խաղաղության պայմանագրի տեքստը երեք անգամ խմբագրվել է, բայց համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ․․․
«Как при прежней, так и при нынешней власти предварительный арест применяется в качестве способа подавить человека или применить...
Միայն անցյալ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է ինքնավնասման 366, հացադուլի՝ 374 դեպք․ ի՞նչ են նշանակում այս թվերը․․․
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԽ քարտուղարի հետ․․․
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին ձերբակալել է պրոդյուսեր, «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) նախկին անդամ, ընդդիմադիր գործիչ Արմեն Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է հայկական հարթավայրերի, մասնավորապես՝ Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակչության «ազգային արժանապատվությունը նվաստացնելու» և «նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու» մեջ: Ռուսական «ՏԱՍՍ»-ը (պետական լրատվամիջոց) ձերբակալվածին ներկայացնում է որպես «ռուսաստանցի պրոդյուսեր» և հավելում՝ «ՏԱՍՍ-ի թղթակցի տեղեկություններով, Գրիգորյանն ունի և՛ հայկական, և ռուսական քաղաքացիություն»։ Հայաստանցիներին Արմեն Գրիգորյանը հայտնի է նաև ընդդիմության՝ 16+ ուժերի հետպատերազմական բողոքի ցույցերով։ Հարցազրույցներին զուգահեռ՝ պարբերաբար նա ելույթներ էր ունենում նաև հրապարակի ամբիոնից։ Առավել հաճախ նրան կարելի է տեսնել «Հայելի» ակումբում՝ ասուլիսներ տալիս։ Հաղորդավար Անժելա Թովմասյանի հետ (արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է) նրանք սովորաբար քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիաներին։ Համացանցում վերջին օրերին շրջանառվում է Գրիգորյանի ապրիլի 25-ի ասուլիսից մի հատված։ Ռուսաստանցի պրոդյուսերը հայտարարում է․ «Դաշտավայրի ժողովուրդը՝ Շիրակի, Արարատյան դաշտավայր, միշտ դավաճան է եղել, էսօր էլ նիկոլական դրանք են․․․ Սարեցիները՝ Տավուշը, Սյունիքը, Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետև արյուն չեն խառնել թուրքերի հետ։ Արա, սրանց կեսը թուրք են։ «Ублюдок»-ը ո՞նց էր հայերեն, էն որ ապօրինի ծնված է։ Եթիմ, չէ՞։ Արա, սրանք թուքրի եթիմ են։ Ես չունեմ ուրիշ բացատրույթուն։ Արա, ո՞նց կարան դրանք հայ լինեն, ո՞նց կարամ ես էլ հայ լինեմ, դրանք էլ։ Վիրավորո՞ւմ եմ։ Լա՛վ եմ անում»։ Անժելա Թովմասյանը նույն ասուլիսի ընթացքում բացականչում է, թե «գյումրեցիք ասում են՝ մենք աղուհացով թուրքին դիմավորել ենք, մի ամսվա ընթացքում տղամարդկանց կոտորել են, կանանց բռնաբարել են, դրա համար էլ էսքան նիկոլապաշտ են, կեսը երևի թուրք ա ծնվել»։ Արմեն Գրիգորյանն հաստատում է։ Երկուսով եզրակացնում են, որ «նիկոլականները թուրքերի բռնաբարության հետևանք են»։ Գրիգորյանը չի մոռանում նաև Արարատի դաշտավայրը։ Մեջբերում․ «Նայելով անցած տարվա ընտրություններին, ես հասկանում եմ, որ Արարատյան դաշտավայրի մեծամասնությունը նույնպես թուրքերի բռնաբարության և հայկական գինեկոլոգիայի թերաշխատանքի հետևանք է․․․ Հիմնականում թուրքի հետևանք են՝ թուրքի բռնաբարության։ Դե հիմա ի՞նչ անենք»։ Թովմասյանն էլ երկրորդում է․ «Լրիվ համաձայն եմ» և հավելում՝ «է ո՞վ ասեց, որ իրանց կամքով չեն գնացել»։ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում (ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով): Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Գրիգորյանի պաշտպանները՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու փաստաբան Արմեն Մաշինյանը սա քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց հետ համաձայն է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ըստ որի «բռնապետիկի անմիջական ցուցումով, նրա գրպանային աած-ն գործ է թխել և ձերբակալել ռեժիսոր, թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին»։ Գրիգորյանի ելույթը Իշխանյանը համարում է «խիստ վրդովված, իրեն կորցրած մարդու խոսք, ով ահավոր անհանգստացած է հայրենիքի ճակատագրով»։
Դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը գրեթե վերջնական փուլում է․․․