Սյունիքի մարզպետի որդին հետախուզման մեջ է․ ՔԿ
Մարզպետի որդին անցնում է Գորիսում տեղի ունեցած հրաձգության գործով․․․
Մարզպետի որդին անցնում է Գորիսում տեղի ունեցած հրաձգության գործով․․․
Միջնորդություն է ներկայացվել դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար․․․
2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց՝ հրազենային և ծակած-կտրած վնասվածքներով․․․
Заведено уголовное дело по статьям об умышленном причинении тяжкого вреда здоровью, незаконном хранении, перемещении или ношении...
Согласно обвинению, Хачатрян, использовав должностное положение и воспользовавшись служебной зависимостью от него сотрудников...
Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը․․․
10-м из 19 обвиняемых предъявлено обвинение по признакам статьи 258 УК (Хулиганство)...
«Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»․․․
Գորիսի քննչական բաժինն առևանգման մեղադրանքով քրեական գործեր է հարուցել քաղաքի չորս բնակիչների նկատմամբ։ Քննության արդյունքում պարզվել է, որ 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ առևանգել է 2000թ. ծնված աղջկան: Նախ 2020-ի դեկտեմբերի 18-ին տղան ընկերների հետ «OPEL ASTRA»-ով հետապնդել է աղջկան, հետո հարկադրաբար նստացրել մեքենան ու տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքներն անտեսվել են։ Ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն: Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին մերժում ստանալով, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել՝ ամուսնության նպատակով աղջկան առևանգելու շուրջ: 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ են քաշել աղջկա ընկերուհուն ու նորից փախցրել աղջկան։ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ցույցի դուրս եկած սյունեցիներն այսօր վանկարկում էին «Ազատություն՝ դավաճան»։ Ռադիոկայանի նկատմամբ «հատուկ վերաբերմունքը» ձեռագրային է և սկիզբ է առնում․․․
․․․կարճատև տեսակցության համար ազատազրկվածներից գանձվել է 100 դոլար, երկարատևի համար՝ 200, հանձնուքների համար․․․