Home / Հայաստան / Պաշտպանության նախարարը արժանապատվություն չունի. Լևոն Բարսեղյան

Պաշտպանության նախարարը արժանապատվություն չունի. Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին 7 Facebook սոցիալական ցանցում այսօրվա ռազմական շքերթին Ռուսաստանի ստրոբաժանումների մանսակցության դեմ բողոքի քայլերթի մասին խումբ ստեղծած Առնո Կարին երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել 12:20-ին:

Բարսեղյանի ազատ արձակումը համընկավ Հանրապետության հրապարակում անցկացվող տոնական շքերթի ավարտի հետ:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո Բարսեղյանն ու Կարը պարզեցին եռագույնները և սկսեցին վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»: Հենց այս կարգախոսը վանկարկելուց նրանց երեք ժամ առաջ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին Սարյանի պուրակից:

Ոստիակնության բակում գտնվող իրավապաշտպանները և ակտիվիստները նրանց դիմավորեցին շամպայն բացելով:

«Մեր ակցիան  նախատեսված է  եղել Հանրապետության հրապարակում օտար դրոշների դեմ: Իրանք դրոշը չեն սիրում, ժողովուրդ: Իրենք ստում են, որ իրենք զրույցի են հրավիրել… իբր, իմ երազանքն առավոտ ժամը 7-ին Գյումրիից հելնել, գալն է, որ անծանոթ միլիցոնց հետ ես զրուցեմ: Բերման ենթարկելու արձանագրություն չեն կազմում, որովհետև հիմքեր չունեն: Իրենք հանցագործություն են արել, մարդուն դրոշ պարզելու համար բերել են ստեղ»,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Նա պատմել է, որ մինչ բերման ենթարկելը Ոստիկանության Կենտրոն բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը իրեն զգուշացրել է, որ եթե ակցիա են անցկացնեն, ապա  բերման են ենթարկվելու:

Բարսեղյանի խոսքով` Երրորդ հանրապետությունը պրծել է, եթե մարդուն եռագույն պարզելու, «Ազատ, անկախ Հայաստան» բացականչելու համար բերման են ենթարկում:

«Էդ  պետությունը գոյություն չունի այլևս, ռեստարտ է պետք անել», – ասել է Բարսեղյանը:

Նա պատմել է, որ ոստիկանությունում շքերթը  դիտելու հնարավորություն է ունեցել, որի ընթացքում վիրավորանքի զգացողություն է ունեցել:

«Հայաստանի Հանրապետության  20 տարվա անկախություն ունեցող պաշտպանության նախարարը ռուսերեն է ողջունում ինչ-որ մի զորամասի: Ասենք, քթի ծակ, հոտառություն, քաղաքական հոտառություն չունի էլի: Ստորաքարշության նշան է, երևի չէին կարողացել հայերեն ողջունել, էդքան ուժ, կամք, զորություն չունի էս երկրի պաշտպանության նախարարը, արժանապատվություն չունի, որ հայերեն  խոսա: Այ մարդ, հայերեն խոսա, որ իրանք իրար մեջ ռուսերեն թարգմանեն: Մենք նեղված չենք, որ մենք փոքրաթիվ ենք այս գաղափարի շուրջ: Գտնում ենք, որ չի կարող երկիրը իր 20-ամյա անկախության զորահավաքին ունենալ օտար դրոշներ»,- ասել է Լևոն Բարսեղյանը: