ԱՄՆ-ն սատարում է կենսաթոշակային համարկարգում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այս մասին այսօր «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կազմակերպած կենսաթոշակային երրորդ համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Նա խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը երկրի քաղաքացիներին բարեփոխման մանրամասները հանգամանորեն ներկայացնելու համար իրազեկման նախաձեռնություններով հանդես գալ։
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում գործող պարտադիր համակարգը մասնավոր չէ։
«Մեզ մոտ բանավեճեր կան, որ որոշ մասնավոր ընկերություններ, քաղաքական ուժեր կուզեին, որ մեզ մոտ նույնպես մասնավոր կենսաթոշակային համակարգ լիներ»,- նշել է նա։
Դեսպանը նաև անդրադարձել է հանրային անվստահությանը՝ այն երկու կառավարիչների հանդեպ, որոնք տնօրինելու են քաղաքացիների գումարները։
«Այս հիմնադրամները, որոնք ձևավորվում են, մասնավոր են, և գործարկվում են միջազգային համբավ ունեցող կառավարիչների կողմից: Եվ այդ երկու ընկերությունները, որոնք տնօրինելու են այդ գումարները, հարգված կազմակերպություններ են»,- ասել է նա։