Home / Հայաստան / Կառավարության ծրագիրն ընդունվեց․ կողմ էին միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորը

Կառավարության ծրագիրն ընդունվեց․ կողմ էին միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորը

Կառավարության ծրագիրն այսօր ԱԺ-ում ընդունվեց 70 «կողմ», 2 «ձեռնպահ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Ավելի վաղ ԱԺ 5 ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ Քվեարկությունից րոպեներ առաջ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարել է, թե ինքը դուրս է գալիս խմբակցությունից և կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու։ ՀՀԿ-ական պատգամավորները ծափահարություններով են արձագանքել Բոթոյանի հայտարարությանը։

Նշենք, որ ծրագրին դեմ է քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ են մնացել։