Home / Տեսանյութեր / «Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»․ պատգամավորը՝ ոստիկանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են»․ պատգամավորը՝ ոստիկանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին այսօր թույլ չեն տվել բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դարպասների դիմաց։ Նախորդ շաբաթ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փողոցով քարշ տալով հեռացրել էին նրանց նախագահականի դիմացից, իսկ այսօր անգամ թույլ չեն տվել մայթն անցնել։

Բաղրամյան պողոտայով անցնող ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ոստիկաններից պահանջել է բացատրություն տալ, թե ինչ իրավունքով էին նրանք նախորդ շաբաթ ուժ կիրառել զոհված զինվորների ծնողների նկատմամբ։

Ոստիկանները պնդել են, որ ամեն ինչ օրենքով են արել, կատարել են իրենց ծառայողական գործառույթները։

«Գործողությունները պետք է լինեն մարդկայինի, բարոյականի սահմաններում։ Մի անցեք սահմանը։ Էքուց ինքը չի լինելու (նկատի ունի Սերժ Սարգսյանին ֊ խմբ․), դու մնալու ես էս երկրում։ Ի՞նչ ես ասելու էդ օրվա ձեր արածի համար․․․ Վաղը էդ կադրերով ձեզ դատելու են», ֊ ասել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյությում

Նշենք, որ զոհվածների ծնողները որոշել են երթ անել դեպի Ազատության հրապարակ և ակցիան շարունակել այնտեղ։