Գլխավոր / Հայաստան / Ֆրանսիական դեսպանատունը հեշտացնում է վիզայի տրամադրման կարգը

Ֆրանսիական դեսպանատունը հեշտացնում է վիզայի տրամադրման կարգը

Նրանք, ովքեր նախկինում դիմել են Ֆրանսիայի դեսպանատուն և ստացել են շենգենյան վիզա, այսուհետ ստիպված չեն լինի ներկայացնել մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ծննդյան վկայական, սեփականաշնորհման վկայական, ծնողների ամուսնության վկայական և այլն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը` խոսելով շենգենյան վիզայի տրամադրման փոփոխությունների կարգի մասին:

Հյուպատոսը նաև ասել է, որ Ֆրանսիայի դեսպանատունն այլևս չի ընդունելու ռուսերեն լեզվով փաստաթղթեր, որոնք հաճախ են ներկայացվում հյուպատոսական ծառայություն:

Նրա խոսքով` ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն կամ ֆրանսերենով, կամ անգլերենով, քանի որ Շենգեն տարածքում դրանք ընդունված լեզուներ են: Կամ պետք է լինեն հայերեն լեզվով` ֆրասերեն թարգամանության առկայությամբ:

Tekali Taxi