Գլխավոր / Армения / «Ի՞նչն ենք ողջունում». Ռուստամյանը Ղարաբաղի շուրջ ստեղծված «անհեթեթ վիճակի» մասին

«Ի՞նչն ենք ողջունում». Ռուստամյանը Ղարաբաղի շուրջ ստեղծված «անհեթեթ վիճակի» մասին

Քանի Ադրբեջանը չի կարողանում պատկերացնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար առաջնային խնդիրներն են կարգավիճակի և ժողովրդի անվտանգության հարցերը, առաջընթաց ակնկալել չենք կարող: Այս մասին հայտարարել է «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք հանդիպումը:

Ռուստամյանի խոսքով` մի անհեթեթ վիճակ է ստեղծվել, երբ երկու կողմերը ուղղակի կամ անուղղակի ողջունել են Մադրիդյան սկզբունքները, և բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը որպես ձերքբերում նշեց վեց կետերը»:

Ռուստամյանը հարց է բարձրացնում, թե որքանով են համահունչ վերոնշված սկզբունքները 1991 և 2006 թվականներին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրեքվեների արդյունքներին. «Եթե համահունչ չեն, ուրեմն ի՞նչն ենք մենք ողջունում»:

Tekali Taxi