2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ի՞նչն ենք ողջունում». Ռուստամյանը Ղարաբաղի շուրջ ստեղծված «անհեթեթ վիճակի» մասին

Քանի Ադրբեջանը չի կարողանում պատկերացնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար առաջնային խնդիրներն են կարգավիճակի և ժողովրդի անվտանգության հարցերը, առաջընթաց ակնկալել չենք կարող: Այս մասին հայտարարել է «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք հանդիպումը:

Ռուստամյանի խոսքով` մի անհեթեթ վիճակ է ստեղծվել, երբ երկու կողմերը ուղղակի կամ անուղղակի ողջունել են Մադրիդյան սկզբունքները, և բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը որպես ձերքբերում նշեց վեց կետերը»:

Ռուստամյանը հարց է բարձրացնում, թե որքանով են համահունչ վերոնշված սկզբունքները 1991 և 2006 թվականներին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրեքվեների արդյունքներին. «Եթե համահունչ չեն, ուրեմն ի՞նչն ենք մենք ողջունում»: