Գլխավոր / Հայաստան / Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը գնահատում է Հայաստանի աջակցությունը

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը գնահատում է Հայաստանի աջակցությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները:

Անդրեյ Կոնդակովը ՀՀ նախագահին է ներկայացրել  բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությունը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ` կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր և նոր գաղափարներ, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Tekali Taxi