Գլխավոր / Հայաստան / Արոնյանն աշխարհի երեք ուժեղագույն շախմատիստների թվում է. ՖԻԴԵ

Արոնյանն աշխարհի երեք ուժեղագույն շախմատիստների թվում է. ՖԻԴԵ

Այսօր հրապարակված ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Արոնյանը անցել է 2800 միավորի շեմը և այժմ ունի 2801 միավոր: Ընդամենը մեկ նիշով նրանից առաջ է անցել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, իսկ ահա առաջին տեղում գտնվող հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդն ունի 2804 միավոր:

Արոնյանին 10 նիշ զիջում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Լավագույն հարյուր շախմատիստների շարքում Հայաստանը ներկայացնող ևս մեկ շախմատիստ` Վլադիմիր Հակոբյանը, 65-րդն է: Նա ունի 2675 վարկանիշային միավոր: Գաբրիել Սարգսյանը 2667 միավորով 76-րդն է:

Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը հավաքել է 2721 միավոր և զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը:

Tekali Taxi