Գլխավոր / Армения / Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական միություն են ստեղծում

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական միություն են ստեղծում

Նոյեմբերի 2-ին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարելու են ռազմական ոլորտում համագործակցության նոր համաձայնության մասին, գրում է The Daily Telegraph-ը:

Ֆրանսիան և Բրիտանիան լայն համագործակցություն են ծավալելու ռազմական ոլորտում: Համագործակցության ճանապարհին` երկրները միայն բանակները չեն միավորելու: Նման համագործակցությունը կնպաստի ռազմական ծախսերի նվազեցմանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են համատեղ օգտագործել օդային կրիչները, մինչդեռ, ըստ The Daily Telegraph-ի, նոր համաձայնությունը միայն այս կետով չի սահմանափակվելու:

Համաձայնության պայմանների համաձայն` երկու երկրները միմյանց հետ համաձայնեցնելու են  ռազմական գործողությունները, համատեղ օգտագործելու են սարքավորումներն ու տեխնիկան, ինչպես նաև միասին մարզելու են զինծառայողներին և ուղարկելու են ծառայության արտերկրում:
Համագործակցությունը վերաբերելու է նաև հետազոտական նախագծերին:

Tekali Taxi