Գլխավոր / Հայաստան / Նոր Շարժումը կոչ է անում մաքրել «սլավոնական» քաղաքները և ազատվել «հակառուսական» բռնապետերից

Նոր Շարժումը կոչ է անում մաքրել «սլավոնական» քաղաքները և ազատվել «հակառուսական» բռնապետերից

Ռուսաստանի ներքին գործերի` Ծայրահեղականության հակազդեցության հարցերով զբաղվող բաժնի աշխատակիցները ստուգում են ուլտրաաջերի կողմից «դեկտեմբերի 11-ի շարժում» ստեղծելու մասին համացանցում շրջանառվող լուրերը:  

Համաձայն կազմակերպության հրատարակած մանիֆեստի` այն ստեղծվել է Մանեժնայա հրապարակի զանգվածայաին ակցիային մասնակցած խմբերի կողմից, տեղեկացնում է «Ինտերֆակսը»: 

Շարժման կարգախոսերն են` «Ռուսաստանը ռուսների համար» և «Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար»: Հենց այս արտահայտություններն էին ավելի հաճախ հնչում Մանեժնայայի ակցիայի ժամանակ: Մանիֆեստում դեկտեմբերի 11-ը հայտարարված է «հակառուսական իշխանության և միլիոնավոր պորտաբույծերի դեմ ռուսական ազգի ազատագրման  համար պայքարի սկիզբ», իսկ 3 հիմնական նպատակներից մեկն է «ստիպել ծագումով կովկասցիներին և միջինասիացիներին լքել սլավոններով բնակեցված քաղաքները:

Համաձայն այդ «փաստաթղթի»` շարժման կազմակերպիչները նախատեսում են ամեն ամսվա 11-րդ օրը , ժամը 19:00-ին դուրս գալ Մանեժնայա հրապարակ և երկու ժամվա ընթացքում կարգախոսներ հնչեցնել և ռուսական երգեր երգել: Իսկ Ռուսաստանի մյուս քաղաքներում նման հավաքները տեղի կունենան ամեն ամսվա հաջորդ օրերին:

«Բանակի հրամանատարներին և ոստիկանությանը» առաջարկվում է անցնել ուլտրաաջերի կողմը, ի դեպ, առաջին 50-ին խոստանում են կարևոր պաշտոններ և 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան ներկայիս ՌԴ նախագահինը»: Ժողովրդի կողմն անցած ավելի խոշոր ռազմական ենթաբաժինների հրամանատարները կմտնեն «բանակի գերագույն ղեկավարության կազմի մեջ»,- հայտարարում են մանիֆեստի հեղինակները:

Նրանք զգուշացնում են նաև, «որ համաներում կստանան միայն այն ոստիկաններն ու պաշտոնյաները, ովքեր անմիջապես կանցնեն ժողովրդի կողմը»:

Ըստ մանիֆեստի բովանդակության` շարժման հեռանկարները հետևյալն են. «Մի քանի տարի անց, երբ մեր շարժման մեջ կլինի 500 հազար մարդ, արդեն ոչինչ չեն կարողանա անել, և մենք տեղում կհայտարարենք ժողովրդական կառավարություն` կազմված այդ պահին երկրի ամենահայտնի և ամենաարդար մարդկանցից, որից հետո կբացենք Կրեմլի դարպասները, կմտնենք ներս, դուրս կշպրտենք հակառուսական բռնապետերին և ժողովրդական իշխանություն կհայտարարենք»:

Շարժման հակառակորդներին մանիֆեստի հեղինակներն անվանում են ռուսների հակառակորդներ և առաջարկում են «նրանց անուններից բաղկացած ցուցակ կազմել` հետագա ժողովրդական դատի համար»:

Tekali Taxi