Գլխավոր / Հայաստան / Երևանում ամանորյա տուրիզմը զրոյական մակարդակի վրա է. քաղաքապետ

Երևանում ամանորյա տուրիզմը զրոյական մակարդակի վրա է. քաղաքապետ

Դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոսեց տնտեսությունում ներդրումներն ավելացնելու և զբոսաշրջությունը խթանելու մասին:

«Երևանը միակ մայրաքաղաքն է, որտեղ ամանորյա տուրիզմը գտնվում է զրոյական մակարդակի վրա։ Նոր տարվան որևէ զբոսաշրջիկ մեզ մոտ այցելելու ցանկություն չի հայտնում, որովհետև մինչև հունվարի 4-5-ը բոլոր հաստատությունները Երևանում փակ են։ Կան տուրիստական քաղաքի չափորոշիչներ, որոնց Երևանը պետք է անպայման համապատասխանի»,- նշեց քաղաքապետը` ընդգծելով, որ քաղաքապետարանը, հիմք ընդունելով մայրաքաղաքի հեռանկարային զարգացումը, պետք է ունենա և գործարարներին ներկայացնի ներդրումային առաջարկների տարբեր փաթեթներ։

Կարեն Կարապետյանը հատուկ առանձնացրեց նաև առողջապահության և կրթության ոլորտները բարեփոխելու անհրաժեշտությունը։ Այս մասինհայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi