Գլխավոր / Հայաստան / Դուրյանի հուղարկավորության արարողությունը կկազմակերպի կառավարական հանձնաժողովը

Դուրյանի հուղարկավորության արարողությունը կկազմակերպի կառավարական հանձնաժողովը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ցավակցել է հռչակավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Օհան Դուրյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Tekali Taxi