ՀՀ նախարարություններում բարեփոխման անվան տակ կրճատումները շարունակվում են, տեղեկացնում է օրաթերթը:
Ամիսներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ բարեփոխման արդյունքում կրճատվելու է նախարարությունների աշխատակազմերի 10 տոկոսը, սակայն, մեզ հասած տեղեկություններով, քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մասնագետների մեծ մասն այս ընթացքում ազատվել է աշխատանքից, նախարարությունում մնացել են առաջատար և գլխավոր մասնագետները: Քաղաքաշինության նախարարության` աշխատանքից ազատված աշխատակիցների մի մասն սպասում է շինարարության ԾԻԳ-ի ձևավորմանը` հույս ունենալով ներգրավվել այնտեղ: Կներգրավվե՞ն արդյոք ԾԻԳ-ում աշխատանքից զրկված աշխատակիցները, թե նոր աշխատակիցներ կընտրվեն ԾԻԳ-ի համար, ցույց կտա ժամանակը: