Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։ «Երկիր» օրաթերթի ներկայացմամբ, այցը բուժման նպատակով էր, նրան վիրահատել են, և վիրահատությունը բարեհաջող է անցել։
Վեհափառն այժմ գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում։ Տեղեկությունը ճշտելու համար օրաթերթը փորձել է կապվել Մայր Աթոռի լրատվական բաժնի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել։