Գլխավոր / Հայաստան / Եգիպտոսում վերջնականապես մաքրում են Մուբարաքի հետքը

Եգիպտոսում վերջնականապես մաքրում են Մուբարաքի հետքը

Եգիպտոսում ժամանակավոր իշխանությունը ստանձնած ռազմական խորհուրդն այսօր ընդունել է երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքի հրաժարականը և վարչապետի պաշտոնում նշանակել է Էսսամ Շարաֆին: Այս մասին ասված է Եգիպտոսի ռազմական խորհրդի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ահմեդ Շաֆիքը վերջինն էր այն մեծ եռյակից, ում հրաժարականը հունվարի վերջին և ձետրվարի սկզբին պահանջում էին հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր դուրս էին գալիս Եգիպտոսի փողոցներ:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը և փոխնախագահ Օմար Սուլեյմանը հրաժարական էին տվել փետրվարի 11-ին, իսկ Մուբարաքի կողմից նշանակված Ահմեդ Շաֆիքը շարունակում էր պաշտոնավարել, ինչը կրկին առաջացրել էր ընդդիմադիր ուժերի դժգոհությունը:

Նշենք, որ Էսսամ Շարաֆը մասնակցել է Թահրիր հրապարակի ցույցերին:

Այժմ նա նոր կաբինետ է ձևավորելու, որտեղ տեղ չեն գտնի Մուբարաքի օրոք պաշտոնավարած նախարարները: