Ապրիլի 22-ին Մոսկվայում` Ռուսաստանի պետական գրադարանի Պաշկովի Տանը կկայանա «Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության անցկացման գաղափարը պատկանում է երկրներիր հումանիտար համագործակցության խորհրդին, հաղորդում է «Огонек» ամսագիրը:
Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է գիտության և կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում նվաճումների համար: Այս տարի գրականության և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիր են դարձել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, կոմպոզիտոր, Բելառուսի կոմպոզիտորների միության նախագահ Իգոր Լուչենոկը, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ղազախստանի ժողովրդական արտիստ Ասանալի Աշիմովը: