Home / Հայաստան / Հայաստանում ստեղծում են «Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ»

Հայաստանում ստեղծում են «Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ»

Այսօր ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ լրացում կատարելու միջոցով գործադիրը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինն օժտել է հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությամբ։ Հաջորդ քայլը ՊՈԱԿ-ի կազմում «Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ» անվամբ մասնաճյուղի ստեղծումն է, որի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրել են նաև Երևանի պետհամալսարանը և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նորաստեղծ մասնաճյուղը կարող է դառնալ տարածաշրջանում եզակի գիտական գերազանցության կենտրոն, որի աշխատանքում առանցքային դեր կունենա կրթական բաղադրիչը։

Tekali Taxi