Home / Հայաստան / Դարչինյանը հաղթանակ տարավ կոլումբիացի բռնցքամարտիկի նկատմամբ

Դարչինյանը հաղթանակ տարավ կոլումբիացի բռնցքամարտիկի նկատմամբ

Ապրիլի 23-ին Լոս Անջելեսում հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթանկակ տարավ կոլումբիացի Յոննի Պերեսի նկատմամբ Showtime մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում:

Մրցամարտը դադարեցվեց տեխնիկական պատճառներով 5-րդ մրցափուլում, քանի որ բռնցքամարտիկները բախվեցին գլուխներով և Պերեսի աչքերի միջև գտնվող հատվածը վնասվեց ու սկսեց արյունահոսել:

Բոլոր երեք մրցավարներն այդ պահի դրությամբ գրանցել էին 50-44 հաշիվը՝ հօգուտ Դարչինյանի, ով չափազանց ակտիվ անցկացրեց մեկնարկային մրցափուլերը՝ առավելություն ստանալով Պերեսի նկատմամբ:

Մրցամարտից հետո Դարչինյանը խոստովանել է, որ մրցակցի վնասվածքը գլուխներով բախման արդյունք է եղել, սակայն նշել է.

«Եթե մրցակցի կտրվածքը չլիներ, ես նրան նոկաուտի կենթարկեի»:

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ մենամարտում պետք է հանդիպեին Ջոզեֆ Ագբեկոն և Աբներ Մարեսը, սակայն եզրափակիչը չի կայանա, որովհետև Ագբեկոն դեռևս չորեքշաբթի հայտարարել էր, որ մեջքի վնասվածք է ստացել:

Tekali Taxi