Home / Հայաստան / Էլթոն Ջոնը ցանկանում է պարզել` ով է իր որդի Լևոնի կենսաբանական հայրը

Էլթոն Ջոնը ցանկանում է պարզել` ով է իր որդի Լևոնի կենսաբանական հայրը

Հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսին Դեյվիդ Ֆերնիշը 2010-ի դեկտեմբերին փոխնակ մոր շնորհիվ դարձան 4 ամսեկան Զախարիա Ջեքսոն Լևոնի ծնողները: Ավելի վաղ նրանք պնդում էին, որ չեն ցանկանում իմանալ, թե ով է իրենց երեխայի կենսաբանական հայրը, գրում է Cosmo.Ru-ն:

Սակայն այժմ 64-ամյա լեգենդար երգիչը որոշել է ԴՆԹ-թեսթ անցկացնել` պարզելու համար, թե ում արյունն է համընկնում Զախարիայի արյան հետ: Էլթոն Ջոնը անում է դա նրա համար, որպեսզի հետագայում շտապ բժշկական միջամտության անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի համապատասխան օգնություն ցուցաբերել երեխային, նշում է Glamour-ը:

Վերջերս Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ հույս ունի, որ հենց իր արյունն է հոսում երեխայի երակներում: «Զակը պետք է իմանա, ով է իր հայրը բժշկական արխիվի համար: Սակայն, եթե պարզվի, որ նրա հայրը Դեյվիդն է, ես միևնույն է շատ հպարտ կլինեմ»,-պարզաբանել է երաժիշտը:

Ծնողները նաև պատմել են, թե ինչպես են կերակրում երեխային: Զախարիային լույս աշխարհ բերած կինը շաբաթական մի քանի անգամ իր կրծքի կաթն է ուղարկում ավիափոստով, հայտնում է Tata.ru-ն:

Tekali Taxi