հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Քեյդենաուի հետ խոսել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին

Տեր-Պետրոսյանը Քեյդենաուի հետ խոսել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին

Ապրիլի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի հետ, հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի գրասենյակը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, մանր և միջին բիզնեսի, գյուղացիության վիճակի բարելավման և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղիները, ինչպես նաև ծայրահեղ չափերի հասած արտագաղթի խնդիրը:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին», – ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: