Թբիլիսիի ոստիկանությունը հետախուզում է իրականացնում անհայտ մեկի նկատմամբ, ով մեղադրվում է քաղաքի կենտրոնական հատվածում կանանց վրա հարձակումների մեջ:
Ինչպես հայտնում է «Рустави-2»-ը, մեկ շաբաթ առաջ Սաբուրտալինի շրջանում անհայտ մեկը հարձակվել է կնոջ վրա և վերջինիս դանակի մի քանի հարված հասցրել: Տուժածը գտնվում է վերակենդանացման բաժնում: Երկորդ նմանատիպ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան ժամը 7-ին Հերոսների հրապարակում: Կինը կծել է իր վրա հարձակվողի ձեռքն ու բղավել: Այդ վայրով ընթացող մեքենան կանգ է առել և հանցագործը բաց է թողել զոհին:
Երկու դեպքում էլ համընկել է հարձակվողի արտաքինը` սև մազեր, մորուք, հաճելի արտաքին: Երկու դեպքում էլ զոհերը մոտ 50 տարեկան կանայք են եղել: