Այսօր ռուսաց լեզվի և քիմիա առարկաների քննություններով մեկնարկում է միասնական 2011թ. քննաշրջանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը «Երկիր» օարթերթի հետ զրույցում նշել է, որ կենտրոնը ստացել է ռուսաց լեզու քննության մասնակցության 81, իսկ քիմիա առարկայի համար՝ 102 դիմում:
Այս տարի թեստերի տպագրությունն իրականացվել է բացառապես ԳԹԿ-ում և թեստերի որևէ արտահոսք չի նկատվել: «Եթե անցյալ տարվա 9-րդ դասարանի թեստերի արտահոսքը հասարակությունը դատապարտեց և մի ամբողջ տարի քննարկեց այդ թեման, այս օրերին նույն հասարակությունը ջանասիրաբար ճնշումներ է իրականացնում ԳԹԿ աշխատակիցների վրա, որպեսզի ապօրինաբար ձեռք բերի այդ թեստը», – նշել է Մանուկյանը:
Մանուկյանի տեղեկացմամբ՝ ճնշողների մեջ կան թե’ տնօրեններ, թե’ կրթության ոլորտի աշխատակիցներ, թե’ ծնողներ և թե’ ուսուցիչներ: