Home / Հայաստան / «Ժողովրդին ոտքի կանգնեցնել, եթե…». ՀԱԿ-ը Դիլիջանում գրասենյակ բացեց

«Ժողովրդին ոտքի կանգնեցնել, եթե…». ՀԱԿ-ը Դիլիջանում գրասենյակ բացեց

Այսօր Դիլիջանում Հայ Ազգային Կոնգրեսը գրասենյակ բացեց, որը գտնվում է  քաղաքային ավտոկայանում:

Գրասենյակի բացմանը մասնակցում էին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Դավիթ Մաթևոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Մինասյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Գրասենյակի բացմանը հաջորդեց Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Դիլիջանի ակտիվի հետ:

«Մեր նպատակն է, որքան շուտ, այնքան լավ, հասնել արտահերթ նախագահական և պառլամենտական ընտրությունների: Մեր խնդիրը պարզ է, մեր նպատակը հստակ է, մենք գնում ենք իշխանափոխության»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ նա, ով գալիս է իշխանության բռնությամբ, դատապարտված է բռնությամբ էլ հեռանալ:

«Մեր նպատակն է  ստեղծել այնպիսի պետություն, այնպիսի ժողովրդավարություն, որը լինի կայուն: Իսկ դրա համար ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում հասկանալ, որ այս պայքարը, որը դուք կարող եք համարել երկար, ձգձգվող, մի քիչ մեզ մաշող, իրականում սա մի պայքար է, որը բերել է  փայլուն արդյունքների: Արդեն մեր հասարակությունը էն չի, ինչ-որ եղել է երեք-չորս տարի առաջ, արդեն մի ճանապարհի վրա ենք, որից ոչ մեկս չի շեղվելու»,- ասել է Զուրաբյանը:

Վերջինս նաև նշել է, որ եթե ողջամիտ ժամկետներում իրենք չկարողանան իշխանությունների հետ  հարցը լուծել խաղաղ բանակցություններով, իրենց  մնում է ժողովրդին ոտքի կանգնեցնել:

Tekali Taxi